▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն օդային տաք հոսանքներ»․ Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ» գրառմամբ։

«Մինչև հուլիսի 8-ը ներառյալ հատկապես գիշերային, հետկեսօրային ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին գոտիներում հնարավոր է կարկուտ։

Օդի ջերմաստիճանն արդեն զգալի նվազել է․ այսօր ցերեկային ժամերին նույնիսկ Հայաստանի ամենատաք գոտիներում օդի ջերաստիճանը ցերեկային ժամերին չի գերազանցի +29-31 աստիճանը, բայց հուլիսի 9-11 ժամանակահատվածում հյուսիս-արևմտյան հոսանքները կփոխարինվեն հարավ-արևմտյան արևադարձային տաք օդային հոսանքներով, ինչի արդյունքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա՝ 4-5 աստիճանով, Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 35 աստիճանի»,- հայտնում է Սուրենյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more