▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունեն, որ Ծառուկյանին կհամոզեն. «ՀԺ»

«ԲՀԿ-ական մեր աղբյուրները հայտնում են, որ ՀԱԿ կուսակցության լիդերները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փորձել են համոզել, որ հանրահավաքից հետո նստացույց սկսեն: Ծառուկյանը, սակայն, կտրականապես դեմ է արտահայտվել այդ գաղափարին: Նստացույցին կողմ է եղել նաեւ  «Ժառանգությունը»: Հիշեցնենք` այդ մասին հարթակից հայտարարեց նաեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ դեռ հանրահավաքից առաջ տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել էր, որ մի շարք տեխնիկական հարցեր կան, բայց հույս ունի, որ մինչ հանրահավաքը եռյակի առաջնորդներն ընդհանուր համաձայնության կգան։ Համաձայնություն, փաստորեն, ձեռք չէր բերվել։Այդուհանդերձ, ՀԱԿ-ը տեղի չի տալիս եւ հույս ունի, որ դեռ կկարողանա Ծառուկյանին համոզել՝ գոնե հաջորդ հանրահավաքից հետո նստացույց սկսել»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ`  «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more