▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուզիչ կատարում. Անահիտ Կիրակոսյանը և քույրերը անակնկալ երգ են նվիրել`մայրիկի ծննդյան առթիվ

Դիտեք նաև՝

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը այն հայտնիներից է, ով մշտապես ակտիվ է իր ինստագրամյան հարթակում: Նա այսօր իր ինստագրամյան սթորի հատվածում հայտնել է, որ իր մայրիկի ծննդյան տարեդարձն է, և իր բոլոր հրապարակումները նվիրվում են իր մայրիկին:

Դերասանուհին նաև ներկայացրել է իրենց մեկ տարվա վաղեմության հուզիչ անակնկալը, որտեղ քույրերով երգ են նվիրում մայրիկին: Ի դեպ`անակնկալի հարցում իրենց դերն ունեն նաև թոռնիկները:

Հիշեցնենք, որ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի անձնական կյանքը մշտապես հետաքրքրություն է առաջացնում: Անահիտն ու ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, արդեն 12 տարի է, ինչ ճանաչում են իրար։ Զույգը վերջերս իր հանգիստն էր վայելում Իտալիայում՝ Հռոմում, որտեղից էլ համատեղ լուսանկարներ էր հրապարակել՝ կից գրառմամբ շնորհավորելով իրենց միության օրը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more