▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Թամամյանին ընկերներից ոչ ոք չէր գնացել նրան դիմավորելու. «Ժողո­վուրդ»

«Ժողո­վուրդ»-գրում  է, որ «ՀՀ ոստիկանության քրեական հետա­խուզության գլխավոր վարչության նախկին պետ, 4 տարվա ազատազրկ­ման դատապարտված և վաղաժամ­կետ ազատ արձակված Հովհաննես Թամամյանին իր մտերիմները, ընկեր­ները չեն գնացել դիմավորելու:

«Ժողո­վուրդ»-ի տեղեկություններով՝ «Երևան- Կենտրոն» ՔԿՀ են գնացել միայն նրա որդին ու կինը, և ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո Հ. Թամամյանը գնացել է Ծաղկաձոր ու ոչ մեկի հետ չի ցանկանում շփվել:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Հ. Թամամյանի խցակից ընկեր Մարգար Օհանյանից պարզել՝ գոնե ինքը հանդիպե՞լ է նրա հետ. «Այո՜, այո, հանդիպել եմ, զրուցել եմ, ամեն ինչ նորմալ է իր մոտ, «հիմա Ծաղկաձորում է, ես այլ հարցի չեմ կա­րող պատասխանել, երևի կվերադառ­նա, էլի՜, չգիտեմ, կարծում եմ ինքը շու­տով կխոսի, ձեր բոլոր հարցերին կպա­տասխանի»,-գրում է «Ժողովուրդ»-ը: 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more