▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը չի մոռացել Վովա Գասպարյանի որոշ «արարքներ». «Հրապարակ»

«Հովիկ Աբրահամյանի անձը միանշանակ չի ընկալվում անգամ կառավարության ներսում: Ճիշտ է՝ կառավարություն է վերադարձել հին գվարդիան, սակայն ոչ բոլորի հետ են վարչապետի հարաբերությունները փայլուն, հնուց եկած «աբիդաներ» կան կուտակված: Օրինակ, Երվանդ Զախարյանի Երևանի քաղաքապետ եղած ժամանակ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկացել է, որ Երվանդ Զախարյանը սեփականաշնորհի-իրեն տրամադրի «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի տարածքը՝ հյուրանոց կառուցելու համար: Երվանդ Զախարյանը չի համաձայնել, ասել է՝ նախագահին (Քոչարյանին) ասա, Հովիկը չի ցանկացել:

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, երբ փոխվել է քաղաքապետը, տարածքը վերցրել են, և հիմա այնտեղ Գագիկ Ծառուկյանը «կատլավանը փորել» է, թույլտվությունները ստացել, պատրաստվում է հյուրանոց կառուցել: Աբրահամյանը թերևս չի մոռացել նաև Վովա Գասպարյանի որոշ «արարքներ»»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more