▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանին մրցակից է հայտնվել. «Հրապարակ»

«Առաջին անգամ է, որ որեւէ կարգի արտահոսք չկա»,- տեղեկացրել է «Հրապարակ» թերթի՝ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը` ի պատասխան, թե Հովիկ Աբրահամյան-վարչապետի դեպքում մտնելո՞ւ եք կոալիցիա:

«Չենք մտնելու, Հովիկի պահով էլ կարծես նոր հակակշիռ է առաջացել, չնայած, մեր տեղեկություններով, 90 տոկոսով ինքն է»:

Հակակշիռ ասելով, նկատի ունեն Կարեն Կարապետյանին՝ Գազի Կարենին: Հայաստանյան բյուջեն կատաստրոֆիկ վիճակում է, Արեւմուտքը հանրամատչելի հասկացրել է, որ հրաժարվում է «դոնորական» ֆունկցիաներ իրականացնելուց: «Մնում է Ռուսաստանը, իսկ նա ո՞ւմ կտա Հայաստանում փող, պարզ է` միայն իր մարդուն»:

Կարեն Կարապետյանն էլ կստանձնի վարչապետի պաշտոնը միայն մեկ դեպքում, եթե դառնում է 2018-ի «իրավահաջորդը»՝ բացատրել է թերթի զրուցակիցը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more