▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանին վերևներից զգուշացրել են. «ՉԻ»

««ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանին վերևներից զգուշացրել են չմտնել բանկային ոլորտ, չխանգարել արտոնյալ համարվող բանկերին և ճնշում չգործադրել նրանց վրա: Բաղրամյան 26-ին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը այս նախագգուշացումը ստացել է այն բանից հետո, երբ գործարարների հետ թիրախային հանդիպումից հետո անդրադարձել է անկառավարելի դարձած բանկային համակարգի մասին հնչած դժգոհությաններին:

 

Փաստորեն, երբ նոր վարչապետը փորձեց մտնել ֆինանսական այդ հզոր կառույցների դաշտ, նրան անմիջապես «stop» տվեցին նախագգուշացնելով, որ այդ դաշտում խաղալն անթույլատրելի է և չի խրախուսվում: Ի դեպ, նույն մտադրությունների շարքից էր, թերևս, բանկերից մեկի հետ խրոնիկ խնդիր ունեցող գործարար Մանվել Տեր-Առաքելյանի հետ նորանշանակ վարչապետի հանդիպումը, ինչի արդյունքը առայժմ տեսանելի չէ»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more