▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը փողոցում զավեշտալի իրավիճակում էին հայտնվել. «ՀԺ»

«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի ավտոշարասյուները, ականատեսների վկայությամբ, երեկ Պանթեոնից վերադառնալիս հայտնվել են բավականին զավեշտալի վիճակում։

Արշակունյաց պողոտայում նրանք խցանման մեջ էին ընկել՝ շրջապատված բարձր բեռնատարներով, տրոլեյբուսով եւ «շարքային» այլ ավտոմեքենաներով։ Նրանց ուղեկցող միգալկայավոր ավոմեքենաների ձանային ճռինչները ոչինչ չէին տալիս, որովհետեւ VIP երկու անձանց շրջապատած մեքենաները նրանց ճանպարհ տալու համար գնալու տեղ չունեին՝ խցանումը բավական հուսահատ էր։ Իսկ այսպիսի անխնա խցանում առաջացել էր այն պատճառով, որ երեկ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հերթական տարելիցն էր, ու Պանթեոնում, ուր ամփոփված է Մարգարյանի աճյունը, հիշատակի միջոցառումներ էին տեղի ունենում։ Միջոցառմանը մասնակցելու եկած մանր ու մեծ պաշտոնյաները իրենց մեքենաները կայանել էին, կամ ավելի ճիշտ՝ բրախել էին Արշակունյաց պողոտայի երթեւեկելի մասում՝ զբաղեցնելով երեք երթեւեկելի գծերից երկուսուկեսը»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more