|
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է․ «Այսօրվանից կարող ենք ասել, որ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում արդեն կլիմայական գարուն է, որովհետև օդի օրական միջին ջերմաստիճանը +5 աստիճանից բարձր է: Առաջիկա 3 օրերին հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-ից 6 աստիճանով, լեռնային մարզերում ցերեկը կունենանք մինչև +10, նախալեռնային հատվածներում մինչև +15, իսկ հովտային գոտիներում, նաև Երևանում՝ մինչև +17-ից 18 աստիճան: Մինչև մարտի 19-ը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 20-ից տեղումները կվերսկսվեն, լեռնային մարզերում թաց ձյան, իսկ հովտային և նախալեռնային մարզերում՝ անձրևի տեսքով: |
«Հովտային և նախալեռնային գոտիներում արդեն կլիմայական գարուն է». Գագիկ Սուրենյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


