▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հողն արդեն իր ոտի տակից գնում է, օրեր են մնացել. Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջարկ ունի Նիկոլ Փաշինյանին։

«Ավելի լավ բան առաջարկեմ մեր վարչապետին, կառավարական առանձնատունը ավելի լավ է նվիրենք պատերազմում վիրավորում ստացած տղաներին»,- ի պատասխան Փաշինյանի հայտարարության, թե մինչև 2031 թվականը խլելու է Ծառուկյանի՝ սարի գլխի վրա գտնվող առանձնատունը՝ հայտարարեց Ծառուկյանը։

Նա ասաց, որ իր բարձունքից չի իջնի ու չի վիրավորի Փաշինյանի ընտանիքին, երեխաներին։

«Մինչև 2031 թվական...ինքը մինչև ամսի 28-ը թող մտածի, թե ինչ է անելու, հողն արդեն իր ոտի տակից գնում է, օրեր են մնացել»,- Էջմիածնում հայտարարեց Ծառուկյանը։

***

Իր պատիժը իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի, եթե չապացուցեց, որ շպիոն եմ։ Այս մասին Վաղարշապատում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ասե՞լ ես Ծառուկյանը դավաճան է, ուրեմն ապացուցի,Ծառուկյանն էլ ասել ա` հրապարակում կանգնեմ, գնդակահարեք, բայց եթե չես ապացուցում, ուրեմն թող գա մտնի իմ որձ առյուծի մոտ, իրա պատիժը դա պետք է լինի»,- ասաց նա։

***

Լուրջ փոփոխություններ են լինելու դեպի լավը, պատրաստ եղեք դեպի լավը, բոլորն էլ գումարներ են աշխատելու: «Քրիստոսի արձանը, որ կառուցում եմ, լինելու է ոչ միայն ներքին համերաշխության խորհրդանիշ, այլև մեծ եկամուտ` Հայաստանի համար»,- Վաղարշապատում իր ելույթում խոստացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա նաև հայտնեց, որ Քրիստոսի արձանի կողքին էլ կառուցում է Նոյան տապան: «Նոյը, իր կինը, իր երեք տղաները, 3 հարսները... Մարդը պետք է արած գործ ունենա: Բոլորը խոսում են հայրենասիրությունից, թող ասեն` իրենց երկրի համար ինչ են արել»,- նշեց Ծառուկյանը

info@asekose.am/095519696
Հասարակություն more