▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՌԱՀ նախագահ կդառնա շոումեն Ռուբեն Ջաղինյանը

«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ արդեն որոշվել է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է դառնալու «Շարմ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն, շոումեն Ռուբեն Ջաղինյանը:

Նշենք, որ արդեն մեկնարկել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը, եւ այդ պաշտոնում առաջադրվել են 2 հոգի` Ռուբեն Ջաղինյանն ու Աստղիկ Ավետիսյանը: Նրանցից մեկը պետք է նախ ընտրվի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, որից հետո այդ խորհուրդն իր կազմից ընտրելու է նախագահ:

Տեսակետ կա, որ Աստղիկ Ավետիսյանի մասնակցությունն այս ընտրություններում ձեւական բնույթ է կրում` իբր մրցակցություն ապահովելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more