▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրահանգվել է լայքել և տարածել Սուրեն Պապիկյանի գրառումները

«Հրապարակ»-ը գրում է․ «ՊՆ զինծառայողներին, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին, ՊՆ վարչական շենքի աշխատողներին sms-ով հրահանգվել է լայքել և տարածել Սուրեն Պապիկյանի հրապարակային հայտարարությունները, գրառումները, որոնցում նա պատասխան է պահանջում «կալուգացի օլիգարխից», թե ինչու Կարապետյանների որդիները չեն նահատակվել պատերազմում, նրանց դասալիքներ է անվանում և այլն։
Մեզ փոխանցեցին, որ բաժինների, վարչությունների պետերին զգուշացվել է, որ իրենց ենթականերին sms-ներ ուղարկեն, որպեսզի «հավանեն» նախարար Պապիկյանի հատկապես այդ գրառումներն ու ելույթները։ Ասում են, որ բազմաթիվ զինվորականներ, ՊՆ աշխատողներ, աշխատանքը չկորցնելու վախից, ստիպված են «հավանել» և տարածել»։

info@asekose.am/095519696
Մամուլ more