▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարվել է խոսել իշխանությունում սեռական փոքրամասնության ներկայացուցիչների ցուցակից. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության լիդեր Անի Զախարյանը, ով հայտնի է իր սկանդալային հայտարարություններով, ոչ միայն ՀՀԿ անդամ է եղել, այլև խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակտիվ ելումուտի մեջ է եղել ՀՀԿ գրասենյակում, «պտտվել» է Գալուստ Գրիգորիչի շուրջ, «մերժում» ստացել ու հեռացել։ Խոսքը բացառապես առնչվում է տիկնոջ՝ ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ գտնելուն։ Ըստ մեր աղբյուրների, Զախարյանը շատ է ցանկացել պատգամավոր դառնալ։ Ինչու են մերժել տիկնոջը՝ փորձեցինք ճշտել Գալուստ Գրիգորիչից։ «Ես առաջին անգամ Անի Զախարյանի մասին իմացա օրերս, երբ ժողովուրդը հարձակվել էր նրա վրա. կարող է նա ՀՀԿ-ում ելումուտի եղած լինի, բայց դիմագիծ, դեմք ունեցող չէր երևի, 150 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ում օրական տասնյակ մարդիկ, մուրացկաններ, խնդիր ունեցողներ են գալիս, հանդիպում մեզ հետ, բոլորին չես հիշի։

 

Ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելուն, ապա պետք է շատ արժանավոր լինես, որպեսզի այնտեղ տեղ ունենաս»։ Փաստորեն, միայն արժանավորներին ընդգրկեցիք այնտեղ։ «Փաստորեն»։ Իսկ Դուք տեղյա՞կ էիք, որ ՀԱՄ նախագահ Արմեն Ավետիսյանը Անդրանիկ Մարգարյանին իշխանությունում առկա սեռական փոքրամասնության ներկայացուցիչների ցուցակ է ներկայացրել։ «Այո, բայց ես այդ մասին չեմ խոսի»։ Անդրանիկ Մարգարյանն այդ ցուցակն իր մոտ չէր պահել, փոխանցել էր ինչ-որ մեկին, պատահաբար Ձե՞զ չէր փոխանցել։ «Ո՜չ»,–թերթի փոխանցմամբ ասել է Գալուստ Սահակյանը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more