▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Թոխատյանը մեկնել է ԱՄՆ՝ բուժման

Հրանտ Թոխատյանը մեկնել է ԱՄՆ՝ բուժման, այս մասին հայտնում է Հրապարակ-ը։ 

Օգոստոս ամսին Թոխատյանը նշել էր, որ սիրտը ստենտավորել են։ ՀՀ ժողովրդական արտիստը նաև հավելել էր, որ արդեն լավ է ու պատրաստվում է վիրահատության։ 

«Հրապարակ օրաթերթի»-ի տեղեկություններով՝ սրտի հետ կապված խնդիրների լուծումից հետո դերասանի մոտ առողջական նոր խնդիրներ են հայտնաբերվել եւ նա ընկերների օգնությամբ մեկնել է ԱՄՆ` բուժման:

Թոխատյանի մտերիմներից մեկը լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ նոր խնդիրները կապված են ինչ-որ նորագոյացության հետ, որը հայտնաբերվել է անսպասելիորեն` սրտի վիրահատությունից հետո: Թե ինչ բուժում կանցնի հայտնի դերասանը` դա կլինի վիրահատական միջամտություն, թե թերապիա` դեռեւս պարզ չէ, այժմ դեռ ինտենսիվ հետազոտությունների փուլն է եւ իրենք հույս ունեն, որ այս փորձությունն էլ է Հրանտը բարեհաջող հաղթահարելու:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more