▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրկիզել են Վարդան Ղուկասյանի նկարով գովազդային վահանակը

Նոր Հաճնում հրկիզել են Վարդան Ղուկասյանի նկարով գովազդային վահանակը

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, ապրիլի 3-ին գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Այդ օրը՝ ժամը 06․00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Տորոզյան 8 հասցեի դիմաց գտնվող գովազդային պաստառը այրվում է։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Նաիրիի բաժնում պարզել են, որ նույնը օրը՝ 05․00-ից 06․00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ հրկիզել են գովազդային վահանակի վրա տեղադրված «Հանրային ձայն» կուսակցության նկարով պաստառը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պաստառի վրա եղել է «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի և նույն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more