▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ն առնվազն երկու նախարարական պորտֆել կստանա. «ՀԺ»

«ՀՀ նոր վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումներին զուգահեռ, այս օրերին իշխանական շրջանակներում բուռն քննարկման առարկա է նաև ապագա կառավարության կազմը, ինչպես նաև դրա հնարավոր ձևաչափն ու անգամ անունը: Գրում է «Հայկական Ժամանակը»-ը:

Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ եթե գործող կոալիցիայի կազմն ընդլայնվի, դաշնակցությունն առնվազն երկու նախարարական պորտֆել կստանա։ Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ի համար նախընտրելի է ստանալ գյուղատնտեսության նախարարի պորտֆելը։ Ավելին, այս կուսակցությունում մտադիր են հետագա բանակցությունների ժամանակ քննարկման առարկա դարձնել ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին փոխվարչապետի պաշտոնում նշանակելու հարցը, եթե, իհարկե, բանակցությունները ցանկալի հունով ընթանան։

Հիշեցնենք՝ այս հինգշաբթի սպասվող ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը պատրաստվում է ներկայացնել վարչապետի թեկնածուին, որն այս պահի դրությամբ համարվում է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ ԱԺ նախագահի թեկնածուն՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանն է»։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more