▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ–ականները նեղացած են.«Իրավունք»

ՀՅԴ նորընտիր ԳՄ-ում, որը կազմված է 11 անձից, երեք անդամի փոփոխություն է տեղի ունեցել։ Մասնավորապես՝ Սպարտակ Սեյրանյանն ու Արսեն Համբարձումյանը չեն ընտրվել։ Իսկ նրանց ԳՄ-ում կփոխարինեն Պետրոս Մեղրյանը, Սամվել Երանյանը և Լիլիթ Գալստյանը։ Թե ի՞նչն էր պատճառը, որ նախկին ԿԳ ՀՅԴ-ական նախարար, ապա ՀՅԴ խոսնակի անշնորհակալ գործը ստանձնած Սպարտակ Սեյրանյանը դուրս մղվեց ԳՄ-ից, «Իրավունքը» փորձել է պարզել նրանից։

 

-Բարև Ձեզ, պարոն Սեյրանյան...

 

-Քաղաքական հարցերով դիմեք Արմեն Ռուստամյանին կամ Աղվան Վարդանյանին։

 

«Չէ, իսկապես ԳՄ-ից հեռանալը ծանր է նստել Ս. Մեյրանյանի վրա՝ կամ խիստ հուզված է, կամ խիստ նեղացած։ 
Ի դեպ, փորձեցինք կապ հաստատել և շնորհավորել ՀՅԴ ԳՄ նորընտիր անդամ Լիլիթ Գալստյանին, բայց պարզվեց, որ նա էլ առանձնապես տրամադրություն չունի խոսելու»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրավունք»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more