▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ–ից դուրս եկողների վրա կազմակերպություն է ազդում. Աղվան Վարդանյան.«Ժողովուրդ»

«ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունից դուրս եկողների վրա մի կազմակերպություն է ազդում, ինչի արդյունքում նրանք հեռանում են: «Կոնկրետ կա կազմակերպություն, որի անդամները պտտվում են Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, հանդիպում են այդ մարդկանց հետ ու փորձում են նրանց վրա ներազդել, սա զուտ այդ ներազդման արդյունքն է»,-ասաց ԳՄ ներկայացուցիչը:

Այդ կազմակերպությունը թերևս ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանն» է: Դա է վկայում նաև այն փաստը, որ ՀՅԴ-ն «լքածները», որպես կանոն, այնուհետև հայտարարում են «Հիմնադիր խորհրդարանին» միանալու վասին։ Եվ այս գործընթացին հիմնականում նպաստում են այն լուրերը, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն վերջին շրջանում համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ»,–գրում է թերթը։

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more