Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ անընդունելի է ցանկացած առաջարկ, փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս.
«Մենք մերժելու ենք ցանկացած նման առաջարկ ու եթե այդպիսի առաջարկ տարբեր երկրներից մեզ ներկայացնեն, դիտարկելու ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: Հավատացե՛ք, որ ի վիճակի ենք պաշտպանել Արցախը, կա՛ այդ ներուժը, այն յուրաքանչյուրիս մեջ է»,- նշեց նա: