▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Idram&IDBank. Երկիր մոլորակի միջազգային օրը

Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Երկիր մոլորակի միջազգային օրը։ «Երկրի օրը» նպատակ ունի վեր հանել մեր մոլորակի տարբեր անկյուններում առկա հիմնախնդիրները եւ առաջարկել լուծման ուղիներ։ Տոնի այս տարվա խորագիրն է «Մեր ուժը, մեր մոլորակը»։  


Կարեւորելով կայուն զարգացումն ու իրենց սոցիալական պատասխանատվության քաղաքականությամբ բնապահպանությունը որպես հիմնական ուղղություն ամրագրելով` Idram-ը եւ IDBank-ը տարիների ընթացքում իրենց մեծ ներդրում են ունեցել Հայաստանում բնության պահպանման եւ վերականգման ուղղությամբ` հանդես գալով մի շարք բնապահպանական ծրագրերով․ 

•    2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867 դրամն ուղղվեց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին, տնկվեց 20.000 ծառ, որոնցից առաջինները՝ հենց ընկերությունների աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։
•    2024 թվականին «Մի դրամի ուժի» շրջանակներում 4.479.792 ՀՀ դրամ նվիրաբերվեց Armenia Tree Project-ին, ինչի շնորհիվ նախապես կառուցված տնկարաններում աճեցված տնկիները գնվեցին եւ օգտագործվեցին անտառապատման նպատակով։
•    2025 թվականին Իդրամ եւ IDBank ընկերությունները, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Սիմֆոնիկ անտառ» նախագծի շրջանակներում համագործակցության համատեղ հուշագիր ստորագրեցին, որի շրջանակներում կազմակերպությունը 2025 եւ 2026 թվականներին երկու փուլերի արդյունքում ստացավ 9․395․038 դրամ աջակցություն. Արդյունքում կտնկվի եւս 20.000 ծառ։

•    Միաժամանակ, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի եւ Հայաստանի բանկերի միության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում 2025 թվականից մինչ օրս տնկվել է 13,889 ծառ, եւ մինչեւ 2027 թվականը կտնկվի եւս 8350 ծառ։
•    2025 թվականին IDBank-ի կողմից «AI4Biodiversity» հեքըթոնին նվիրաբերվել է 
5․174․990 դրամ՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանմանն ու տեղական եւ միջազգային խնդիրների հաղթահարմանը։ 
•    2025 թվականին IDBank-ը, միանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին, նվիրաբերել է 8 մլն ՀՀ դրամ Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար։

 «Բնապահպանական ուղղությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը Իդրամի եւ IDBank-ի սոցիալական պատասխանատվության ռազմավարական ուղղություններից են, ուստի ընկերությունները շարունակելու են իրականացնել հանրօգուտ միջոցառումներ եւ արդյունավետ ծրագրեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

info@asekose.am/095519696
Հասարակություն more