▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իջևան» բժշկական կենտրոնում 2 ամսական երեխա է մահացել

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Իջևան» բժշկական կենտրոնում նորածին է մահացել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 2 ամսական Ալեքս Խ-ն է։

Պարզվել է, որ երեխան մահացել է սոմատիկ բաժանմունքում, իսկ հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ ժամը 20:15-ի սահմաններում՝ ծնողների ուղեկցությամբ։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more