▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ հասցեին զազրախոսողների երակներում հայի արյուն չի հոսում` գեներալ Մանվել. «ՀԺ»

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մերձիշխանական շրջանակներում խոսակցություններ կան, որ օրենսդիր գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն իրենց սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չեն անում եւ գեներալների հոսանքի այդ ծախսը էլցանցերը հիմնականում որպես կորուստ են ձեւակերպում։ Սույն խոսակցությունների վերաբերյալ Սեյրան Սարոյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, բայց Մանվել Գրիգորյանը պատասխանեց մեր հարցերին։

Պարոն գեներալ, խոսվում է, որ դուք չեք վճարում Ձեր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց, Ձեզ քվոտաներ են տրված, կհաստատե՞ք։

Ես ընդհանրապես պարտաճանաչ հարկատու եմ, եթե որեւէ մեկին հետաքրքիր է, թող գան, ես կտրոնները ցույց կտամ։ Ովքեր իմ հասցեին նման բանսարկություններ են տարածում, դրանց արյունը պետք է ստուգվի, որովհետեւ թուրքի ոճն է ինձ բանսարկելը, զազրախոսելը իմ հասցեին։ Դեռ պատերազմի ժամանակ թուրքերն իմ համար գլխագին էին առաջարկում՝ շատ մեծ գումարներով, իմ հասցեին բանսարկություններ էին տարածում, եւ ես վստահ եմ, որ այսօր էլ իմ հասցեին զազրախոսողների երակներում հայի արյուն չի հոսում»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more