▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ սեր». Սուրեն Փահլևանյանի շնորհավորանքը Մագային

Դերասանուհի, տիկտոկեր Մագա Հարությունյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Երեկ երեկոն Մագան անցկացրել է ընկերների հետ, ինչպես նաև մի շարք շնորհավորանքներ է ստացել, որոնցով էլ կիսվել է ինստագրամյան իր էջում։

Օրն առանձնանում է նաև նրանով, որ Սուրեն Փահլևանյանը իր շնորհավորանքով հաստատել է մոտ 1 տարի իրենց վերագրվող սիրավեպը։ Սուրենը Մագայի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել ինստագրամյան իր էջի story բաժնում, որին կից գրել էր.

«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»։

Նշենք, որ Մագան իր վերջին հարցազրույցներից մեկում, անդրադառնալով իրեն և Սուրենին վերագրվող սիրավեպին, ասել էր, որ Սուրենն իր մենեջերն է և ոչինչ ավելի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more