▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ անակնկալ է մատուցել Արամոյի և Էմմա Պետրոսյանի որդին ծնողներին

Արամո և  Էմմա Պետրոսյանի որդին`  Ավետիք Գևորգյանը,  իր ռեփ կատարումով նոր շունչ է հաղորդել հայրիկի «Իմ օրագիրը»  երգին: Նրանց որդին, որն ուսանելու նպատակով բնակվում է Գերմանիայում, տեղեկացրել  է` երկար ժամանակ է, ինչ տեքստեր է գրում, բայց սա 1-ին դեպքն է, երբ որոշել է հանրության դատին հանձնել իր աշխատանքը: Այս մասին գրում է բրավո.am-ը:

«Ընտրել եմ «Իմ օրագիրը», քանի որ այս երգի հետ կապված հիշողություններ ունեմ. ավելի քան 10  տարի առաջ մասնակցություն եմ ունեցել դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակում: Այսօր էլ  ուղղակի ցանկացել եմ նոր շունչ հաղորդել չհնացած, բայց մոռացված երգին»,- պատմել է Ավոն:
«Կարծում եմ` ինձ հաջողվել է ծնողներիս լավ անակնկալ մատուցել»,-նշել է երիտասարդ ջութակահարը` տեղեկացնելով, որ  Արամոն և  Էմման տեղյակ չեն եղել խոսքերը գրելու ընթացքից ու ձայնագրման աշխատանքներից: 

Ավոն նշել է, որ ոչ միայն պատրաստվում է ծնողների երգերը նորովի մատուցել, այլև նոր ռեփ ստեղծագործություններ կներկայացնի արդեն իսկ կայացած ռեփ կատարողների հետ համատեղ:

Իսկ Արամոն ողջունել է որդու քայլը:

Տեսանյութը` ստորև.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more