Սուրբծննդյան պատարագին Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցի էր եկել նաև նրա կինը՝ Աննա Հակոբյանը, որը բավականին հետաքրքիր հանդերձանքով էր ու առանձնահատուկ զարդերով։ Նյուզ․am–ը գրում է, որ փորձել է պարզել, թե ինչ արժեն Աննա Հակոբյանի կրած զարդերը։ Հակոբյանը իտալական «Casato» բրենդի «Aphrodite» հավաքածուի զարդերն է կրում։ Ուսումնասիրելով համացանցում եղած տվյալները, պարզեցինք, որ ականջօղերի արժեքը շուրջ 2,5 մլն դրամ է, վզնոցինը՝ 3,5 մլն դրամ, մատանու արժեքը՝ շուրջ 2 մլն դրամ։ Այսինքն, Աննա Հակոբյանի Սուրբծննդյան հանդերձանքի միայն զարդերի ընդհանուր արժեքը 8 մլն դրամ է։


