▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է ասել Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ. «Հրապարակ»

«Երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան՝ Աշխաբադ, որից հետո կվերադառնա, չորեքշաբթի կհրավիրի քաղաքական կոնսուլտացիաներ՝ խորհրդարանում ներկայացված ուժերի հետ, միաժամանակ հրավիրելով ՀՀԿ ԳՄ և քաղխորհրդի նիստեր, որից հետո կհրապարակի նոր վարչապետի անունը:

Երեկվա դրությամբ, բացի իրենից, ոչ մեկը չգիտեր, թե ով է լինելու ապագա վարչապետը՝ տրվում էին Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և այլ անուններ, սակայն մինչեւ օրվա վերջ ոչ մի հաստատում չեղավ: Տեղեկատվություն կար, որ կստեղծվի նոր կոալիցիա: Խոսքը գնում էր առաջին հերթին դաշնակցականների մասին, իսկ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ մենք չենք մտնի կոալիցիա, բայց վարչապետի նորմալ թեկնածուի դեպքում հետը խաղաղ կաշխատենք: Դաշնակցությունը ևս, մեր տեղեկություններով, չի լինի կոալիցիայում. երեկ երեկոյան ՀՅԴ-ն ԳՄ արտահերթ նիստ էր հրավիրել: »,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more