▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ է կառուցվել և ի՞նչ գործունեություն է ծավալվել Կութ և Ազատ գյուղերի շրջակայքում, որը չպետք է իմանանք»

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը գրում է. «Ի՞նչ է կառուցվել և ի՞նչ գործունեություն է ծավալվել Կութ և Ազատ գյուղերի շրջակայքում, որը չպետք է իմանանք
2021 թվականի մայիսի 30-ին, ես՝ Զարուհի Փոստանջյանս այցելել եմ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ցանկանալով այցելել համանուն մարզի Կութ գյուղ:
Հասնելով գյուղ՝ Ռազմական ոստիկանության աշխատակիցներն արգելել են ինձ՝ Զարուհի Փոստանջյանիս, մուտք գործել Կութ գյուղ, նշելով, որ չի թույլատրվում, առանց որևէ պատճառաբանության, սակայն նշել են, որ Զարուհի Փոստանջյանն իր մուտքը դեպի Կութ գյուղ թույլատրելու վերաբերյալ տեղեկատվություն կարող է ստանալ 2-րդ Բանակային կորպուսի հրամանատարությունից:
Զարուհի Փոստանջյանն, այցելելով 2-րդ Բանակային կորպուսի հրամանատարություն, ստացել է պատասխան, որ վերոնշյալ խնդրի վերաբերյալ որևէ մեկը պատասխան տալ չի կարող»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more