▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում և քաղաքում

Ի՞նչ է կատարվում Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում և քաղաքում․․․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Սկանդալ եկեղեցում. Յոթ Վերքում մարդիկ վանկարկեցին կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունները

Արմավիրից Շիրակի մարզի Յոթ Վերք եկեղեցի բերված քահանան՝ Մկրտիչ Մուշադյանը, պատարագի ընթացքում զեղչեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։ Եկեղեցում ներկա մի քանի քաղաքացիներ դրան ի պատասխան սկսեցին վանկարկել կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունները, որից հետո մի աղջկա անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին եկեղեցուց։

***

***

***

Գյումրիի Յոթ վերք եկեղեցում այսօր առավոտյան ժամերգությունը չի կայացել, որովհետև եկեղեցին հսկում են ուժայինները, հետևաբար ժամերգության կանչող զանգերը 200 տարվա մեջ առաջին անգամ չեն հնչել. Արտաշես սարկավագ Աջապահյան

Սարկավագ Աջապահյանը նաև տեղեկացրեց, որ ժամերգությունը կայանալու է Ամենափրկչ եկեղեցում, Յոթ Վերքի հոգևորականները Սբ Ամենափրկչում են մասնակցելու պատարագին:

***

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին։ Նյուզ․amի հետ զրույցում ասաց Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու (Յոթ վերք) եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը։

«Տեղի ունեցողը պետք է սովորեցնի, թե ինչ պիտի չանենք ու ինչ եզրակացությունների առիթ ունենանք։ Շիրակցու համար այսօր շատ ցավալի օր է, ավերիչ երկրաշարժի օրն է։ Ու հիմա նույն ավերածության պահն ես ապրում հոգեպես։ Տեղեկություններ կան, որ Արարատյան թեմից մի հոգեւորական է պատարագը մատուցելու, տեր Արարատ կարծեմ»,– ասաց Տեր Հուսիկը։

Նրա խոսքով, Փաշինյանի մասնակցությամբ պատարագից հետո Յոթ Վերք եկեղեցին սրբագործելու են, քանի որ իշխանություններն ուժ են գործադրել, որ այս պատարագը լինի։

***

«1988 թվականից ի վեր առաջին անգամ գյումրեցի ուժայինները, որոնք նույնպես ունեն անմեղ զոհեր, գերեզմաններ, այսօր չեն կարողանալու գնալ իրենց գերեզմաններին, որովհետև մի խեղկատակ որոշել է շոու կազմակերպի գյումրեցիների համար ողբերգական այս օրը»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը: Անդրադառնալով Յոթ Վերք եկեղեցու մոտ ոստիկանական ուժերի կենտրոնացմանը՝ Մխիթարյանն ընդգծել է. «Ամեն տարի դեկտեմբերի 7-ին մարդիկ նախ այցելել են իրենց գերեզմաններին, հետո եկել, մասնակցել են պատարագի: Այսօր այդ մարդիկ չեն կարողանալու գնալ իրենց գերեզմաններին: Յոթ Վերք եկեղեցին երբեք փակ չի եղել: Այսօր դռները փակել են, որպեսզի մարդամեկը գա ու իր գրպանային «տերտերները» կրկեսային ներկայացում իրականացնեն»:

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հենց հիմա Գյումրիում ձևավորվում է նախադեպ առ այն, որ երկրի ղեկավարը կարող է ցանկացած պահի Ձեր կամքին հակառակ՝ գալ Ձեր տուն, Ձեզ դուրս անել Ձեր տնից, ինչ-որ բան անել ու գնալ։
Սա ոչ միայն ապօրինություն ու բռնակալություն է, այլև ապշելու աստիճան լպիրշություն է»:

***

«Պարոն Սիմոնյան, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ձեր թիմին հավատարմության եդում է տվե՞լ: Հիշեցնեմ ձեզ, որ դուք օրերս ԱԺ-ում Նավասարդ Կճոյանին պարոն Կճոյանով էիք դիմում»,- Գյումրու Յոթ Վերք եկեղեցու բակում հարց ուղղվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

Նա պատասխանեց. «Սխալվել եմ, էդ իմ գիտելիքների հետա կապված, նպատակ դրա մեջ չի եղել: Ես կարծում եմ, որ Սրբազանի մասով իր երթումը միայն Աստծունն է, մեզ որևիցե մեկը ոչ երդում տվել է, ոչ էլ մենք դրա ցանկությունն ունենք: Մեր նպատակը այն է, որ որևիցե ձևով եկեղեցին խառնված չլինի պետության գործերի մեջ»:

Դիտեք նաև՝

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը։ Երկիրը վխտում է քրեական հանցանքների մեջ, ամենօրյա սովորական լրահոս են դարձել փողոցներում կրակոցները, դանակահարությունները, սպանությունները, թմրանյութ դարձել է ամենից շատ վաճառվող ապրանքը... Այդ ամենը թողած մարդը գնացել է «պատարագի»: Հավանաբար աղոթում է, որ երկրում քրեական հանցագործներ չլինեն։
Աստված օգնական պարոն գնդապետ։ Թող Ձեր աղոթքները լսելի լինեն Աստծուն»:

***

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեկտեմբերի 7
Կրկին դեկտեմբերի 7 Գյումրիում, 37 տարի առաջ Գյումրին ցնցվեց ավերիչ երկրաշարժից։ Քանդվեցին շենքեր, զոհվեցին հազարավոր մարդիկ, ես ընկերներ կորցրեցի, շատերի պես։ «Յոթ վերք» Սուրբ եկեղեցին 37 տարի առաջ երկրաշարժից հետո մնաց կանգուն։
Այսօր՝ 2025-ի դեկտեմբերի 7-ին Գյումրին, «Յոթ վերքը» կրկին ցնցվում է՝ անաստվածների հրահրմամբ, «Յոթ վերք» Սուրբ եկեղեցին այս պահին «գրավված» է։ Գտել են իրենց կամքը կատարող մի թույլիկ քահանա եւ իբր «պատարագ» են անցկացնում։ Սա էլ կանցնի, Աստծո փորձությունները նաեւ այսպիսին են լինում։
Մեծագույն հարգանքս «Յոթ վերք» Սուրբ եկեղեցու բոլոր հոգևորականներին իրենց արժանապատիվ, հոգևոր, աստվածային կեցվածքի համար, նրանց շնորհիվ եկեղեցին կրկին կանգուն մնաց, իսկ էս անցողիկ զավթիչները կհեռանան ձեռնունայն, էլ ավելի վարկաբեկված և զզվելի դարձած»:

***

Նիկոլ Փաշինյանը այլ պաշտոնատար անձանց հետ, Գյումրի մեկնելու ճանապարհին, Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

Դիտեք նաև՝ Փաշինյանի այցին ընդառաջ ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more