|
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունվարի 23-ին Արմավիրի մարզի դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանը հեռացել է առանձին սենյակ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր քրեական գործով դատավճիռ կյացնելու նպատակով: Սակայն Հունվարի 26-ին լրացուցիչ դատալսումներ է նշանակել։ Դատելով իրավիճակից կամ դատավորը քրեական գործով որոշ հարցերի պատասխան չի ստացել և դրանք վերջնական ստանալու համար լրացուցիչ լսումներ է նշանակում կամ միգուցե այլ մտավախություններ ունի վերջնական որոշում կայացնելու հարցում։ Նկատենք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի քրեական գործը քննում է դատավոր Հրաչյա Մեխակյանը, որ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փեսան։ Կաշկանդվա՞ծ է քրոջ որդին կամ հայտնի փեսան ՔՊ-ականների հարազատների քրեական գործերով, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Դիտեք նաև՝ |
Ի՞նչ է որոշվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր գործով
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


