▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են մտածում Արան ու Մհերը սեռափոխության մասին. Հաղորդավարների բանավեճը

Երգչուհի Լիլուն օրեր առաջ իր ինստագրամյան էջում անդրադարձել էր շատ կարևոր մի հարցի։ Բանն այն է, որ Լիլուի որդու՝ Ռոբի դպրոցում որոշում է կայացվել երեխաներին իրազեկել, որ իրենց շրջապատում կան սեռափոխված մարդիկ և կան երեխաներ, որոնք ապրում են երկու մայրերի կամ հայրերի հետ։ Այս ամենին, իհարկե երգչուհին դեմ է, ու տարրական դպրոցի այս որոշումը բավական բարկացրել է նրան։

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․  «Ամերիկյան դպրոցներում համասեռամոլության պրոպագանդային անդրադարձել են նաև հաղորդավարներ Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը իրենց «օձի լեզու» հաղորդման ժամանակ։
հաղորդման ընթացքում Արան հայտնում է, որ այդ թեմայի հետ կապված խոսել է երգչուհու հետ և Լիլուն այսպիսի կարծիք է հայտնել, որ չի կարող իր երեխային տանել մի դպրոց որտեղ դասատուն տրանսգենդեր է՝ տղամարդ որը վարդագույն շորեր հագած գալիս մտնում է դասասենյակ։ Արան՝ ասելով, որ լիլուն ճիշտ է ասում, նաև հավելեց. «բայց նա չի կարող փոխել իրավիճակը և նրա նման նաև լիքը ծնողներ: Ես առաջարկեցի երգչուհուն ավելի վատ մեքենա քշել և այդ գումարով երեխային տանել ավելի եկեղեցիապատկան դպրոց կամ մասնավոր»:
Իսկ Լիլուն պատասխանել է, որ 3-4 տարի հետո էնտեղ էլ նույն բանը կլինի որովհետև ֆեդերալ օրենքը ազդում է նաև դպրոցների վրա։
Մհերը նույնպես իր կարծիքը հայտնեց հակադարձելով Արայի խոսքին՝ նշելով որ ԱՄՆ-ում չկա մի դպրոցական կամ նախադպրոցական երեխա ով չգիտի,որ
աշխարհում կան նույնասեռականներ և որ ինքը չի հանդիպել մի որևԷ ագրեսիայի, ատելության թեկուզ էդ տարիքի մի երեխայի հանդեպ՝ ով աչքի է ընկնում այլ պահվածքով կամ որ ծնվել է նույնասեռական ընտանքիում, այսինքն չկա նման պահվածքը սաստելու պահանջ, և դա նշանակում է որ այս կլոունադան ավելի շատ ոչ թե երեխաներին ինֆորմացնելու այլ պարզապես երևույթը պրոպագանդելու մեջ է։

Մհերը ակնհայտ նշում է, որ դեմ է նման պրոպագանդային և նույնիսկ շեշտը դնում է նրա վրա, որ պետք չէ երեխային հանել դպրոցից այլ պետք է ագրեսիվ կերպով պայքարել մեծամասնության իրավունքների համար

Ի տարբերություն Մհերի՝ Արան նշում է, որ այս ամենը նույնն է ինչ մի քանի տարի առաջ մարիխուաննայի օրինականացումն էր, ամեն բան ժամանակի ընթացքում ավելի նորմալ կդիտվի։
Արայի այս կարծիքը բարկացրեց Մհերին, քանի որ նա հակառակ կարծիքն ունի այս հարցի շուրջ այն է՝ պայքարել։
Իսկ Արան կարծես դեմ չէ համասեռամոլության պրոպագանդային ու նորմալ է որ այդ երևույթը տարածվում է»։

Մանրամասն՝ տեսանյութում.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more