▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ երբեք չեմ ընկալել որպես որեւէ մարդու ազգական». Գրիգոր Մինասյանը՝ նախարար նշանակվելու մասին. «ՉԻ»

 

«Չորրորդ իշխանություն» թերթը, գրելով, որ   երեկ էլեկտրոնային կայքերում եւ սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանն է, փորձել է լուրի իսկությունը ճշտել հենց իրենից՝ АМ իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր, Երեւանի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանից։

Պարոն Մինասյան, էլեկտրոնային կայքրում լուրեր են շրջանառվում, որ արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն Դուք եք։ Ստացե՞լ եք նման առաջարկ։

Ես մեղավոր չեմ նման լուրերի շրջանառության համար։

Հատկապես Ձեր ո՞ր արժանիքի համար կարող էր այդպիսի առաջարկ լինել. արդյո՞ք Սերժ Սարգսյանի փեսայի եղբայր լինելը բավական է նախարար դառնալու համար։

Ես ինձ երբեք չեմ ընկալել որպես որեւէ մարդու ազգական։ Իմ բոլոր աշխատանքներում կարողացել եմ հաջողությունների հասնել ինքնուրույն, առանց որեւէ հովանավորության։ Իսկ իմ համեստ արժանիքները ինձ բերել են սիրված աշխատանք եւ բարեկեցություն։

Ի՞նչ պիտի անեք, որ Հրայր Թովմասյանը չարեց։

Ես երբեք չեմ պատկերացրել, որ պետք է լրացնեմ այլոց արածն ու չարածը։ Ես միշտ գիտեմ՝ ինչ կուզեի անել, որպեսզի իմ միջավայրում, իմ աշխատավայրում, իմ քաղաքում կամ երկրում թեկուզ քիչ, բայց դրական մի բան ավելանա։

Ձեր ղեկավարած իրավաբանական գրասենյակը մշտապես բախվում է անարդարությունների հետ, որտեղ մարդիկ դիմում են տարբեր վիճահարույց հարցերով. Դուք ի՞նչ պիտի փոխեք մի համակարգում, որը ոտքից գլուխ անարդարությունների մեջ է թաղված։

Ձեր գնահատականների հետ լիարժեք չհամաձայնելով, կարող եմ ասել, որ ես իմ փաստաբանական աշխատանքով ամեն օր մի փոքր նվազեցնում եմ անարդարությունների մասին մարդկանց պատկերացումները։ Կշարունակեմ այսպես ընկալել ու կատարել իմ գործը ապագայում եւս՝ անկախ բոլոր շրջանառվող լուրերից»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more