▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կա Սոֆի Մխեյանի, Քրիստինե Պեպելյանի ու այլ հայտնիների Iphone/Ipad-ներում

Տարաբնույթ հնարավորություններով Iphone-ներն ու Ipad-ները դարձել են մեր ու հայտնի մարդկանց կյանքի կարևորագույն մասը:

Գրում է  esyes.am-ն ու առաջարկում է ծանոթանալ Քրիստինե Պեպելյանի, Էրիկ Կարապետյանի, Սոֆի Մխեյանի ու Աստղիկ Սաֆարյանի ի Iphone-ների կամ Ipad-ների պարունակությանը:

 

Քրիստինե Պեպելյան

Քրիստինե Պեպելյանը այլևս Iphone չունի. երգչուհու խոսքերով` այն «զոհվել» է, կոտրվել: «Դա սիրում էի խաղերի, Skype-ի համար, բայց հասկացա, որ այն կամակոր հեռախոս էր. քարտեր չուներ, ու անընդհատ պետք է իրեն ինչ-որ ծառայություններ մատուցեի, ծրագրեր քաշեի»:Երգչուհին այժմ Ipad է օգտագործում, որի մեջ վերջին շրջանում պահում էր իր մենահամերգի ծրագիրն ու երգերի հերթականությունը: Երգչուհու Ipad-ի էկրանն էլ մենահամերգի պաստառն է զարդարում: Ճիշտ է, Ipad-ը հնարավորություն է տալիս օգտվել նաև համացանցից, սակայն Քրիստինեն սոցիալական ցանցերում քիչ է լինում և շատ ակտիվ չէ վիրտուալ տիրույթում, երբեմն-երբեմն էլ Skype-ով է խոսում: Երգչուհու փոխանցմամբ` իր Ipad-ում մի շարք նկարներ կան, որոնց հեղինակն ինքն է: «Երգերի բաժին չունեմ. բառարաններ կան, չնայած շատ չեմ օգտվում, որովհետև անգլերենից չեմ բողոքում»,- հայտնեց Քրիստինեն:

Էրիկ Կարապետյան

 Էրիկ Կարապետյանը, պարզվում է, շատ է սիրում  Iphone-ի հատկապես այն ծրագրերը, որոնց միջոցով նկարի գույներն ու ֆոնն են փոխում, ինչ-որ էֆեկտներ տալիս: «Խաղեր չունեմ ու չեմ սիրում խաղալ, որովհետև շուտ եմ պարտվում - անկեղծ ասել է երգիչն ու հավելել,- կարդում եմ արտասահմանյան ամսագրեր մեքենաների ու տղամարդկանց մասին: Չեմ սիրում իմ երգերը հեռախոսիս մեջ պահել, փոխարենն ունեմ Սթիվի Ուանդերի, Էրիկ Բենեթի և այլ արտասահմանցի կատարողների երգերը: Երգերիս տեքստերն եմ նաև պահում, որ պետք եղած ժամանակ կարողանամ օգտվել»: Էրիկի փոխանցմամբ` Iphone-ի էկրանին հիմնականում իր նկարներից մեկն է լինում:

SMS-ներ 1. - Er mi hat zangi- Er zangi shtapa- Er shuuuuut zangi- zangiiiiԱրթուր Մանուկյանից - Սովորության համաձայն` sms չեմ կարդում:

2. - Erik jan Sergeyna mijocarman hamarem zangum,,,xntrumem hnaravorins shut zangeq>>>>Գործնական նամակ ...

Սոֆի Մխեյան

Երգչուհի Սոֆի Մխեյանն ունի և Iphone, և Ipad: Առաջինը հիմնականում ծառայում է որպես հեռախոս, իսկ երկրորդը` որպես «մինի համակարգիչ»: «Հեռախոսիս էկրանին ոչինչ չկա. խաղեր ունեմ, բայց գրեթե չեմ օգտվում. երգեր էլ չունեմ, բայց ծրագրեր կան, որոնցով լսում եմ: Իսկ Ipad-իս մեջ այսօրվա բոլոր նոր ու հետաքրքիր կատարողների երգերն ունեմ, օրինակ` Բեյոնսե, Րիհաննա, Քրիս Բրաուն, ինչպես նաև հին սերնդից Լառա Ֆաբիան և այլն»: Երգչուհու փոխանցմամբ` հեռախոսի մեջ հայ կատարողներից երգեր չունի, սակայն համացանցով հետևում է նրանց գործունեությանը: Սոֆին ևս նշել է, որ օգտվում է Iphone-ի բոլոր այն ծրագրերից, որոնց միջոցով փոփոխում է նկարներն ու տեղադրում Facebook-ում:

 

 

SMS-ներ1. MERNUMA HERAXOSS PACHUM EM :) MKHEYANNER!!!   Նազենի Հովհաննիսյանից

2. HASKACAAAAAAAAAAAAAAAAAAAAAA UREEEEEEEEEEEEEEQQQQQQQQQ UR GAAAAAAAAAAAAAAAAAM Ավետ Բարսեղյանից

3. SOFI MKHEYAN!!!-ANCAV MIADZAYN :) VAX@ HANDIPENQ ES EM ZBAGVUM ED HARCEROV :)   Իրինա Վարդանյանից` (ընկերուհի)

 

Աստղիկ Սաֆարյան

 

Իսպանիայում սովորող Աստղիկ Սաֆարյանի համար Iphone-ն ու Ipad-ը դարձել են առօրյայի անբաժան մասը, քանի որ մշտապես երգչուհու հետ են: «Ipad-ն ավելի շատ օգտագործում եմ կայքեր այցելելու, համացանցի հետ կապված աշխատանքներ անելու համար: Ամեն օր այն ինձ հետ է, անգամ դասերիս ընթացքում: Իսկ Iphone-ն ուղղակի իմ մտերիմ ընկերն է, ով ամեն բան գիտի իմ մասին»: Երգչուհու փոխանցմամբ` ինքն օգտվում է Iphone-ի բոլոր հնարավորություններից` սկսած քարտեզից ու գրքերից, վերջացրած լուսանկարները փոփոխելու ծրագրերով: Աստղիկը հեռախոսում պահում է առօրյայի նկարները, քանի որ սիրում է լուսանկարել ու հավերժացնել այն, ինչը տվյալ պահին գեղեցիկ է համարում:Երգչուհու խոսքերով` Iphone-ն իրեն հնարավորություն է տալիս ցանկացած վայրում և ցանկացած ժամի ստուգել ու պատասխանել էլ. փոստի նամակներին, ինչպես նաև հետևել սոցիալական էջերին ու օգտվել Skype-ի հնարավորություններից: Երգչուհու հեռախոսում կա նաև այնպիսի ռադիոծրագիր, որը հնարավորություն է տալիս լսել եվրոպական լավագույն ռադիոկայանների հնչեցրած երաժշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more