▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ ունեն-չունեն Հրանուշ Հակոբյանն ու յուր տեղակալները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը»-ը շարունակում է ներկայացնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքները՝ ըստ պաշտոնակյան տվյալների:

Այս անգամ անդրադառնանք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ նրա տեղակալների ունեցվածքին: Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացրած գույքի եւ եկամուտների պաշտոնական հայտարարագրի՝ նախարար Հակոբյանն ունի 26,881 դոլար,  21,827 եվրո եւ 26,736 հազար դրամ: Իսկ մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից եւ տրված փոխառություններից ստացված տոկոսներից վաստակել է 2 մլն 185 հազար դրամ:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը պարզվում է՝ նախարար Հակոբյանից ավելի հարուստ է: Նա ունի 6 բնակարան, 2 անհատական բնակելի տուն եւ երկու ավտոտնակ: Նա ունի նաեւ երեք մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` MERCEDES-BENZ S 500, NISSAN TEANA 2.0 եւ TOYOTA RAV4 մակնիշների: Փոխնախարար Հայրապետյանի դրամական միջոցները կազմում են 85 մլն դրամ եւ 900 հազար դոլար: Այս ամենով հանդերձ, նշենք, որ մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 2 մլն 388 հազար դրամ: Իսկ թե տարեկան 2 մլն դրամ եկամուտով ինչպես է կարողացել 6 բնակարան եւ 2 անհատական բնակելի տուն գնել՝ 3 ավտոմեքենաներով, պաշտոնական փաստաթղթերում նշված չէ: Տեղեկացնենք, որ փոխնախարարների աշխատավարձը հազիվ անցնում է 200 հազար դրամը:

Հրանուշ Հակոբյանի մյուս տեղակալը` Սերժիկ Սրապիոնյանն, ունի անհատական բնակելի  տուն եւ մեկ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` TOYOTA CAMRY 2.0 մակնիշի:  Իսկ «չոր փողը» ընդամենը 350 հազար դրամ է:  Մեկ տարվա ընթացքում նա միայն աշխատանքի վարձատրություններից 2 մլն դրամից ավելի եկամուտ է ստացել: Թե ինչ վարձատրության մասին է խոսքը, հայտարարագրում նշված չէ:

Ա. Ս.

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more