▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ խղճով եք եկել ԱԺ. Գեղամ Մանուկյանը` գլխավոր դատախազին

Ի՞նչ խղճով եք եկել ԱԺ. Գեղամ Մանուկյանը «Սրբազան պայքարի» գործով կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանի մասին հարց ուղղեց գլխավոր դատախազին, նաև փոխանցեց Բագրատ սրբազանի հարցրերը։

«Դուք հիմա ուզում եք, որ ես նույն ոճով պատասխանեմ, բայց ես ըտենց բան չեմ անի»,–չվիրավորելու խոստում տալով, այնուամենայնիվ, պատգամավոր Մանուկյանի հետ կոպիտ խոսեց Վարդապետյանը` դատական գործընթացի ձգձգվելու մեջ մեղադրելով պաշտպաններին։

***

«Արդյո՞ք դուք համառորեն, իսկապես չեք տեսնում ՀԱԵ-ի նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական գործընթացն ու եկեղեցու դեմ արշավը, որին բոլորս ականատես եղանք: Ինչո՞ւ չեք տեսնում հանցագործություններ, որոնք ավելի քան ակնհայտ են»,- ի թիվս այլ հարցերի, դիմելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Դատախազն ասաց, որ դատախազությունը ընդհանուր ձևակերպումներին գնահատական տալու համար չէ:

***

«Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստերից մեկի ժամանակ ասաց՝ «ներվերիս հետ մի խաղացեք, կփակեմ ԱԱԾ պադվալներում», ձեզ՝ որպես գլխավոր դատախազ, չի հետաքրքրո՞ւմ, որ Նիկոլ Փաշինյանի ներվերի հետ խաղալը կարող է պատճառ դառնալ, որ մարդիկ հայտնվեն ԱԱԾ պադվալներում»,- ԱԺ հանձնաժողովի նիստում դիմելով Աննա Վարդապետյանին՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Վարդապետյանը չմեկնաբանեց:

***

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը թիկնապահների ուղեկցությամբ հեռացավ ԱԺ-ից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:

info@asekose.am/095519696
Հասարակություն more