▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչեր է պատմել Միխայիլ Բաղդասարովն ամերիկյան դիվանագետներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը սկսում է ամերիկյան Պետդեպարտամենտի ներքին նամակագրությունը բացահայտած «Վիկիլիքս»-ի փաստաթղթերի շարքի հրապարակումը: Այնտեղ բավականին ուշագրավ տեղեկություններ կան ՀՀ ներքին կյանքի վերաբերյալ, որտեղից շատ հետեւություններ կարելի է անել: Օրինակ՝ դրանցից մեկի ուսումնասիրությունից կարելի է ենթադրել, թե ինչու սննկացավ «Արմավիա»-ն: Պարզվում է՝ 2009թ. մարտի 20-ին ամերիկյան դիվանագետների հետ է հանդիպել Սերժ Սարգսյանի սիրելի գործարարը՝ Միխայիլ Բաղդասարովը: Նա քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանին` նրան անվանելով «վատ մենեջեր»: Այսօրվա վարչապետին Բաղդասարովն առավելագույնը տեսնում է նախագահի խորհրդականի պաշտոնում, որը ֆինանսական միջոցներն ուղղում է դեպի բանկերը եւ կարողանում է խոսել միայն բանկիրի լեզվով: Բացի այդ, Բաղդասարովի խոսքով, վարչապետն «անում է այն, ինչ ավելի լավ գիտի, քան այն, ինչ իրականում հարկավոր է երկրին»: Գործարարի կարծիքով՝ վարչապետի հաջող թեկնածու է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more