ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը․ «Ինչն է միավորում թուրքերին, բոլշևիկներին, Լևոն Տեր-Պետրոսյանին ու Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արգելում է Սփյուռքի դաշնակցականներին մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Արդեն 3-րդ դեպքն է արձանագրվել։ Փաստորեն, սրանք Թուրքիայի հետ պայմանավորվում են երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանները, բայց արգելում են մեր հայրենակիցներին հատել ՀՀ սահմանը, քանզի նրանք դեմ են նիկոլական իշխանությանը։ Դաշնակցականների դեմ 1890-ից հետո արգելք ու հետապնդում կիրառել ու կիրառում են 4-ը՝ 1․ Թուրքիան՝ Աբդուլ Համիդ 2-րդից սկսած, 2. Բոլշևիկները, 3․ ՀՀՇ-ական իշխանությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, 4․ ՀՀՇ-ի ու ՀԱԿ-ի արտադրական թափոն հանդիսացող ՀՀ օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Դաշնակցության 132-ամյա պատմությունը հաշվի առնելով՝ այդ կառույցին կարելի է բազմաթիվ մեղադրանքներ ներկայացնել ու քննադատել բազմաթիվ սխալների համար, բայց կա մի բան, որի համեմատ ստորադասվում են բոլոր մեղադրանքներն ու սխալները։ Դա արամմանուկյանների միջոցով 1-ին հանրապետության ծնունդ ապահովելն է։ Դաշնակցականների դեմ պաթոլոգիկ ձևով կռիվ տվողները, գիտակցաբար կամ անգիտակցաբար, հենց սա՝ հանրապետության ծնունդը չեն ներում նրանց։ Երբ ՀՅԴ-ի դեմ կռիվ է տալիս Թուրքիան կամ բոլշևիկը, հասկանալի է։ Բայց երբ ՀՅԴ-ն հրամանագրով արգելում է (1994թ․) կամ ՀՅԴ-ականներին Հայաստան մուտքը փակում է (2022թ․) հայաստանյան իշխանությունը, ապա դա հակաանկախականություն է։ Ավելի ճիշտ՝ թրքաբոլշևիկություն»։ Դիտեք նաև՝ |
«Ի՞նչն է միավորում թուրքերին, բոլշևիկներին, Տեր-Պետրոսյանին ու Փաշինյանին»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet