▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո ՞ւ է Նազենի Ղարիբյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատել Ագնեսա Շահնազարյանին

Դիտեք նաև՝

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշման համաձայն՝ մարտի 28-ին աշխատանքից ազատվել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է նաև Վանաձորի թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ագնեսա Շահնազարյանը հաստատել է տեղեկությունը․ «Պայմանագրի ժամկետը լրացել էր»:

Հարցին՝ ժամկետը չի՞ երկարացվելու, ի պատասխան Շահնազարյանը բացասական պատասխան  է տվել․ «Ոչ, այսինքն չգիտեմ, ես բանից անտեղյակ եմ։ Գիտեմ միայն, որ ինձ աշխատանքից ազատել են, քանի որ իմ պայմանագրի ժամկետը լրացել է»,-նշեց նա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա նշել է, որ առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով և կտա բոլոր հարցերի պատասխանները։

Շահնազարյանի խոսքով՝ ինքն էլ ցանկություն չի ունեցել շարունակել աշխատել այժմյան նախարարության հետ․ «Որովհետև բարդ է, որովհետեւ ոլորտից ոչ հասկացող մարդիկ են, և մաքսիմալ ինչ-որ խնդիրներ են ստեղծվում»,- ասել է նա: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Օպերային թատրոնի աշխատակիցներն ու Օրբելյանը դատի կտան նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more