▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ազատ արձակեցին և կրկին կալանավորեցին Սամվել Կարապետյանին

Թարմացում․  Ինչպես են Սամվել Կարապետյանին տարել քրեակատարողական հիմնարկ . պատմում է պաշտպանը

«Ոստիկանության 10–ից ավել ծառայողներ գալիս, մտնում են հիվանդանոց, քանի որ քննիչը գրություն է գրել, որ Սամվել Կարապետյանին անպայման անհապաղ տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ` անկախ նրանից, որ ստացիոնար բուժում էր ստանում։ Եվ այդ պահին Սամվել Կարապետյանը, պարզապես տեսնելով այդ ամենը, ինքը հենց արձագանքեց առաջիններից` ասելով՝ գնացինք»,– նշում է Արամ Վարդևանյանը։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր տարվա նախաշեմին անսպասելիորեն ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց ավելի քան կես տարի բանտարկված՝ «Մեր ձեւով» շարժման առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը։

Նախկին ՔՊ-ական, դատավոր Սարգիս Պետրոսյանը միլիարդատիրոջ համար տնային կալանք սահմանեց, ինչպես նաեւ՝ 4 միլիարդ դրամի, այսինքն՝ ավելի քան 10 միլիոն դոլարի գրավ։ Մի քանի շաբաթ է՝ ակտիվ քննարկումներ են՝ ինչու եւ ինչի դիմաց իշխանությունը նման քայլի գնաց, արդյոք կա՞ պայմանավորվածություն, գուցե Պուտինի հետ հանդիպման ժամանա՞կ է Փաշինյանը նման հրահանգ ստացել։

Մինչ քննարկումները շարունակվում էին, երեկ վերաքննիչը բեկանեց առաջին ատյանի որոշումը եւ Սամվել Կարապետյանի համար կրկին կալանք սահմանեց, իսկ նա երկկողմանի թոքաբորբ, քովիդ է տանում այս օրերին:

Այս ընթացքում իշխանական քարոզչամեքենան եւ ֆեյքերն ակտիվ տարածում էին այն թեզը, թե որքան մարդասեր, հումանիստ է Փաշինյանը, որ թույլ տվեց Կարապետյանին՝ Ամանորը տանն անցկացնել։

Ի դեպ, ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը կանխատեսել էր, որ Նոր տարուց հետո Կարապետյանին կրկին բանտ կտանեն, քանի որ խոսք չի կարող լինել գործարքի մասին, պարզապես Փաշինյանը ձիով քայլ է արել՝ փորձելով կասեցնել Կարապետյանի օրեցօր աճող ռեյտինգը, եւ նման որոշումներով նախ իր համար է վարկանիշ շահում` որ մարդասեր է, ապա փորձում է կասկածի սերմեր ցանել, որ պայմանավորվածության են եկել գործարարի հետ, Նոր տարին անցավ, նորից հետ է ուղարկում բանտ։

Ի դեպ, այս վայրիվերումներն էլ խոսում են Փաշինյանի անկանոն պսիխիկայի մասին` ոչ ոք չգիտի, թե նրա մտքով հաջորդ պահին ինչ կանցնի, եւ հենց ինքն իր նախորդ որոշմանը հակասող ինչ հրահանգ կիջեցնի կամազուրկ ենթականերին ու ստրկացած դատավորներին:

***

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ քաղաքական դաշտը տոներից հետո փորձում է վերադառնալ աշխատանքային մարզավիճակի, քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի թիմը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր առաջիկա ծրագրերը։ Մեր տեղեկություններով, մի քանի օրից շարժումն այնպիսի քայլերի փաթեթ է հրապարակելու, որի իրականացումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ կարող է առաջ բերել։

Ապօրինի անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի գլխավորած շարժումն ամիսներ շարունակ աշխատել է՝ փոփոխությունների սպասող հանրությանը ներկայացնելու այնպիսի առաջարկներ, որոնք կարող են բարելավել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը։

Ասում են` այս ամիսների ընթացքում անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանն անձամբ է աշխատել ու մշակել բարեփոխումների փաթեթի հիմնական ուղղությունները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more