Break Point-ի հերթական էպիզոդի հյուրն էր պրոդյուսեր, հաղորդավար՝ Արամ Մելիքյանը։
Աղջիկների որդեգրման թեման վերջին շրջանում շատ հանրային դարձավ։ Ինչ-որ առումով կարծես դիտվեց որպես կոմերցիա, որովհետև նաև իրենք էին վլոգեր նկարում այդ թեմայով, պատմում ընթացքը.
«Նախ ես եմ շոու անողը։ Առանց նկարվելու էլ մեր տունը միշտ շոուա։ Դա հիմնականում պլանավորվածա լինում, նույնիսկ 100% անոց ռեալիթիները մեկ ա իմացել ենք,որ ունենալու ենք սյոմկա։ Աղջիկների համար շատ կարևոր ա իրենց տեսքը։ Օրինակ ես ու Անրին՝ մեր համար ոչինչ կարևոր չի, կարևորա լինի օրգանիկ ու բնական»։
Արամը մի հարցազրույցում ասել է, որ երեխային ինչ-որ բան հասկացնելու համար կարող է թաթալոշ տալ.
«Թաթալոշ չէ, վեկալես վիզը պոկես։ Անրիին եղելա, որ մատով ուսին խփեմ, թաթալոշ չի եղել: Երեխեքից ոչ մեկին, աղջիկներին պարզա, որ չէր լինի։ Հիմա ակտուալ թեմայա օրինակ ,որ երեխեդ օգտագործումա «կրիստալ»։ Եթե իմանաս ծեծը կօգնի, ես 100% կծեծեմ, ոնց ուզումա թող գնահատվի։ Պատիժն էլ ա բռնություն։ Իմ ծնողները ֆանտաստիկ լավն են եղել։ Ես կյանքում չեմ մոռանա պապայի մի հատ չափալախը ոնց ա իմ կյանքը հեղաշրջել դեպի լավը։ Չեմ ասում բոլոր ծնողները պետք է կիրառեն։ Իմ դեպքում դրական արդյունքա եղել։ Էդ պահին տրավմատիկ եղել, նեղվել եմ, մեծացել եմ ՝շնորհակալ եմ այդ ապտակի համար։ Հետ չէի հանգնի էն, ինչի մեջ էի…»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝