▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է «Poker.am» ֆիլմում` քարտեզի վրա Արցախը ադրբեջանական հող. պարզաբանում է Sharm-ը

Ֆեյսբուքյան օգտատեր Ալբերտ Ունուսյանը (Հովազ) իր էջում տեղադրել էր Sharm Holding-ի նկարահանած «Poker.am» ֆիլմում օգտագործված քարտեզը, որտեղ Արցախն ընդգրկված է Ադրբեջանի կազմում: Նա այդ նկարի տակ նշել էր, որ այն իրեն խիստ տհաճություն պատճառեց և վրդովվեցրեց: «Հիմա ինձ ո՞վ կբացատրի, ո՞վ կմանրամասնի, թե քարտեզի վրա Արցախն ինչո՞ւ է ընդգրկված Ադրբեջանի կազմում: Պապենական ճիշտ խոսք կա էլի. «Գողը տնից է լինում...»

Այս կապակցությամբ ԳալաTV.am-ը բացատրություն ստանալու համար դիմել է Sharm Holding-ին: Հոլդինգի PR մենեջեր Իզաբելլա Մանասարյանը տվել է հետևյալ պարզաբանումը.

«Քանի որ ֆիլմում ավազակախումբը ներկայացնում է Հունգարիան (Տուզը հենց հունգարացի է, ֆիլմի վերջում՝ եզրափակիչ մրցաշարի ժամանակ, նրան ներկայացնելիս հաղորդավարը նշում է մասնակցի ազգությունը և անունը՝ Լասլո, ով համարվում էր Հունգարիայի նախագահը, երբ ընթանում էին ֆիլմի նկարահանման աշխատանքները), իսկ Հունգարիան, ինչպես գիտեք, ոչ միայն չի ճանաչում ԼՂՀ անկախությունը, այլև «համագործակցում է» ադրբեջանական իշխանությունների հետ: Բացի այդ, վերջերս մենք խզեցինք դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ: Այնպես որ, ֆիլմի սյուժեի առումով սխալ կլիներ հունգարական քարտեզում Արցախը ներկայացնել Հայաստանի մասնիկ: Խնդրում ենք հետևություններ անելուց առաջ հաշվի առնել, որ սա ընդամենը ֆիլմ է: Լեռնային Ղարաբաղը դժվար չէր նշել քարտեզի վրա, պարզապես այդ դեպքում դա կլիներ կիքս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more