▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են աշխատանքից ազատվում Հանրայինի մարզական մեկնաբանները

hraparak.am-ը գրում է, որ  իր տեղեկություններով` Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանն ազատվել է աշխատանքից. Հ1-ի տնօրինությունը վերջին շրջանում բազմաթիվ արհեստական խոչընդոտներ է առաջացրել Քալանթարյանի համար, ով ի վերջո ազատման դիմում է ներկայացրել և տեղափոխվել «Արմենիա»  հեռուստաընկերություն:

 

Կայքը նաև նշում է, որ էլ ավելի տարօրինակ է «Առաջին լրատվականի» մարզական մեկնաբան` Մենուա Մեհրաբյանի հետ կատարվածը. նա գրեթե 2 տարի է Հ1-ի եթերից մարզական լուրեր է հաղորդում և ոչ մի խնդիր չի ունեցել, սակայն օրեր առաջ Մեհրաբյանին կանչել են և հայտնել, որ նրա արտաքին տվյալները չեն համապատասխանում եթեր դուրս գալուն. Մեհրաբյանին դեռևս չեն ազատել աշխատանքից. նա կշարունակի ֆուտբոլային հանդիպումներ մեկնաբանել, սակայն այլևս եթերում չի երևա:

 

 

Նյութը կարդացեք սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more