▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են հայ աստղերը գոռոզ և մեծամիտ

Հայ աստղերի մեծ մասը ինքնահավան, մեծամիտ մարդիկ են: Դա հիմնականում գալիս է չտեսությունից, ինչպես նաև չկայացած լինելուց: Այսպես օրինակ, ինչ-որ մի աստղիկ կարող է իրեն թույլ տալ, փնովել կամ հնացած համարել լեգենդար մարդկանց, որոնք եղել են միլիոնավոր մարդկանց կուռքը և շարունակում են ակտուալ մնալ մինչ օրս, որովհետև ի տարբերություն թիթեռի կյանք ունեցող այդ մարդկանց, որոնք ինչպես շուտ վառվում են, այնպես էլ նույն արագությամբ հանգչում ,իսկ իրական աստղերը ընդմիշտ մնում են: Պետք է մշտապես հիշել, որ այն, ինչ մոդայիկ է, արվեստ չէ և ժամանակավրեպ է, իսկ իրական գանձերը, ինչպես ասենք`Խաչատրյանը, Բաբաջանյանը, Կոմիտասը մնայուն և համամարդկային արժեքներ են:

Իսկ չկայացած ,մեծամիտ հաղորդավարիկ, երգիչ, երգչուհի, ժյուրի-մյուրիներին խորհուրդ կտամ ուշադիր հետևել իրենց անցած ճանապարհին և տեսնել ինչ են թողել հետագա սերունդների համար և շատ արագ կհասկանան, որ ոչինչ, միայն աղբ, իսկ աղբը կորչում և վերանում է: Նաև խորհուրդ կտայի դիտել մեծերի հարցազրույցները, ասենք օրինակ` Զիդանի, Ալ Պաչինոյի, Ռոբերտ դե Նիրոյի, Մել Գիբսոնի..........հարցազրույցները և տեսնեն ու հասկանան, թէ որքան հասարակ և բարի են լինում իսկական և մնայուն աստղերը, որոնք ունեն փառք, հարյուրավոր միլիոններ, սակայն միևնույն ժամանակ չեն մոռանում,  որ այդ ամենով հանդերձ իրենք, հասարակ մահկանացուներ են:

 

Արամ Դավթյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more