▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ էր Անդոն կնոջը կապել աթոռին

ASEKOSE.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի  հարցերին պատասխանում  է դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը (Անդո):

-Փոքրիկ Անդրանիկը մտածո՞ւմ էր, որ կգա մի ժամանակ ու նա այսքան  ծիծաղ կպարգևի մարդկանց: Ի՞նչ մասնագիտության մասին էր նա երազում:

-Իրականում` ոչ:  Չէի պատկերացնում, թե մեծանալու եմ (ժպտում է ), և երբեք մտքովս չէր անցնում, որ կգա այս օրը ու մարդկանց կկարողանամ ծիծաղ պարգևել: Իսկ դերասան երազել եմ դառնալ: 

-Ըստ Ձեզավելի հեշտ է մարդկանց  «ստիպել»  ժպտալ թե՟ լաց լինել:

-Ինձ թվում է երկուսն էլ շատ հեշտ է. դա կախված է մարդու ով ու որտեղ լինելուց:

-Մարդկանց  շրջանում  այդչափ  ծիծաղ  առաջացնող դերասանը   որքա՞ն հաճախ է տխրում:

-Բոլորի կյանքում էլ լինում են տխրության պահեր, իսկ ինձ մոտ դա բացառություն չէ:

 -Իսկ ո՞վ կամ ի՟նչն  է նրա  ներշնչանքի աղբյուրը:

-Իմ հանդիսատեսը ու երջանիկ կյանքը: Ինչու ոչ, նաև` դժվար ապրուստը:

-Ո՞րն է  Ձեր  վերջին խենթ քայլը:

-Կնոջս կապել էի աթոռին, ով շատ  սոված էր, իսկ ես դիմացը նստած հարիսա էի ուտում (ժպտում է) :

-Կյանքն  առանց հումորի Անդրանիկի   համար նույնն է, ինչ  կյանքն առանց…:  

-… Առանց ջրի, լույսի, գազի  ու, ամենակարևորը,  առանց ինտերնետի:

-Սահմանված կանոններ, որոնք Ձեզ համար անընդունելի են:

-Չեմ ընդունում,  երբ սխալների հիման վրա մարդիկ փորձում են առաջ գնալ:

_Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից  շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

-Վերջերս  ֆեյսբուքում  պտտվող լուրը, թե իբրև  Հալալն ու Զուլալն են Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարել: Անկեղծ  ասած,   և´  զայրացա, և´լիաթոք ուրախացա:

- Ըստ Ձեզ՝  ո՞րն է թատրոնի ուժը կինոյի նկատմամբ:

-Թատրոնում լիցքավորվում ես, ուժ հավաքում, իսկ կինոյում լիցքաթափվում ես…

-Ի՞նչ կասեք Ձեր  հանդիսատեսին:

-Կասեմ` ես  ձեզ  շա´տ եմ սիրում, միշտ լավ մնացեք, ժպտացե´ք ու եղե´ք առողջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more