▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ էր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կանչվել ԱԱԾ. «ՉԻ»

«Դավիթ Սարգսյանը աշխատակազմի ղեկավար եղած տարիներին ունեցել է Գայանե անունով քարտուղարուհի, որի ամուսինը՝ Արթուր Ռուստամյանը, երեք տարի շարունակ լինելով հետախուզման մեջ՝ ընկերություն է արել Դավիթ Սարգսյանի հետ։ Վերջինս անարգել ելումուտ է արել ՀՀ կառավարության շենք՝ այցելելով այն ժամանակ դեռևս կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին։ Արթուր Ռուստամյանի և Դավիթ Սարգսյանի միջև գործընկերային հարաբերություններ են ձևավորվել, և նրանք մի շարք գործարքներ են իրականացրել միասին։ Այնուհևտև ԱԱԾ-ին հաջողվել է բռնել կառավարության շենք ամեն օր ելումուտ անող հանցագործին և պարզել, որ Արթուր Ռուստամյանն իրականում Արթուր Մանուկյանն է։ Վերջինս հիմա ԱԱԾ-ում է, և նրա դեմ հարուցված քրեական գործով անցնում է նաև այսօրվա ֆինանսների նախարարը։

 

Թե ինչ պատմությունների միջով է անցել ֆինանսների նախարարն ու ինչպես են հանցակից ընկերներն իրականացրել մի շարք նախագծեր՝ կներկայացնենք հաջորդիվ։ Նշենք, որ «ՉԻ»–ի ձեռքի տակ են հայտնվել որոշ վկայություններ, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք լրջագույն բացահայտումների առիթ կարող են դառնալ հենց Դավիթ Սարգսյանի մասով»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more