▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ էր Տիգրան Պետրոսյանն ինքն իրեն խոստացել այլևս բեմ դուրս չգալ

ASEKOSE.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է երգիչ Տիգրան Պետրոսյանը:

- Մանկության երազանք, որն իրականացել է հասուն տարիքում:

- Երազում էի օդաչու դառնալ, բայց ինչպես տեսնում եք`  երազանքս չիրականացավ:

-Ձեզ ուղեկցող  ամենաթանկ  հուշը:

-Ամենաթանկ ու ջերմ հուշերս կապված են ավագ հորաքրոջս հետ, ով հիմա, ցավոք, մեզ հետ չէ:

- Առաջին հանդիպումը հանդիսատեսի հետ:

- Առաջին ելույթս  1989 թվականին էր` Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում:  Բնականաբար, շատ հուզված էի, երգեցի շատ վատ, դրանից հետո ես ինքս ինձ խոստացա, որ այլևս բեմ դուրս չեմ գալու: Երգում էի ընկերոջս հեղինակած «Here I am» երգը:

-Ի՞նչն է որոշիչ եղել մասնագիտության ընտրության հարցում:

- Ես դաշնակահար եմ և մտածում էի`  դաշնակահար էլ կմնամ: Ժամանակ առ ժամանակ նաև երգում էի, և հաջող էր ստացվում: Նաև ընկերներս էին փաստում այդ մասին: Այդպես սկսեցի երգել:

- Ինչպե՞ս կբնութագրեք Ձեզ հիմա և նախկինում:

-Անկեղծ ասած` շատ չեմ փոխվել: Միշտ եղել եմ պահանջկոտ ինքս իմ նկատմամբ: Երբեք ինձ թույլչեմ տվել թեթև ժանրով զբաղվել:

- Ձեր կյանքի ամենակարևոր հանդիպումը:

- Չեմ կարող առանձնացնել ամենակարևորը: Կարծում եմ այդպիսի բան չի լինում:

-Դժվար պահերին ու՞մ եք ապավինում:

-Իհարկե, Աստծուն:

-Ճշմարտություններ, որոնք ուղեկցում են Ձեզ:

-Իմ ճշմարտությունը երաժշտությունն է` իմ սիրած երաժշտությունը, որն իմ հոգում է:

-Կյանքը պայքար է… իսկ հանուն ինչի է Ձեր պայքարը:

-Ես ձգտում եմ  ստեղծել   մնայուն երաժշտություն:

-Պատգամ կամ խորհուրդ,որ ուղեկցում է Ձեզ:

- Շատ են եղել խորհուրդները, միշտ լսում եմ մարդկանց,  սակայն  ձգտում   եմ դրանք երբեք  դրոշակ չդարձնել: Փորձում եմ ինքնուրույն որոշումներ  կայացնել և ինքս գտնել իմ ճանապարհը: 

-Ես հաճախ կարոտում եմ…

-Կարոտում եմ մանկությունս…

- Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զվարճացրել և ո՞րը զայրացրել:

- Սխալ կլիներ ասել, թե զվարճացրել են, պարզապես երբեք ուշադրություն չեմ դարձրել նման բաների:

 

Հարցազրույցը` Հասմիկ Գյոզալյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more