Հունվարի 13-ին, ժամը 7:00-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի 58 հասցեում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Մահացածին տեղափոխել են Մալաթիա բժշկական կենտիոն: Պարզվել է` Մեծարենցի 58 հասցեում հաշվառված, սակայն Նոյ թաղամասում բնակվող, 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանն է: Վերջինս ԵԿՄ անդամ Մալաթիա-Սեբաստիա համայնքի վաղամեռիկ ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի կրտսեր որդին էր: Սա Զատիկյանների ընտանիքի հերթական ողբերգական կորուստն է: Վահան Զատիկյանը, ով Արցախյան պատերազմին մասնակցած «Մալաթիա» ջոկատի հրամանատարն էր, Վազգեն Սարգսյանի մերձավոր զինակիցներից մեկը, 1999-ի Հոկտեմբերի 7-ին, այսինքն Աժ-ում տեղի ունեցած տխրահռչակ ահաբեկչությունից 20 օր առաջ, հանկարծամահ եղավ, այդ ժամանակ նա Մալաթիա -Աեբաստիա համայնքի ղեկավարն Էր, Աժ Պատգամավոր: Մահվան պաշտոնական վարկածը սրտի կաթվածն էր: Վահան Զատիկյանի ավագ որդին, 1980թ. ծնված Սեդրակ Զատիկյանը, սպանվեց 2006 թվականի հունիսի 22-ին, Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում:
Ըստ թերթի` վարկած կա, թե Անդրանիկի մահը կապված է եղբոր սպանության հետ, ինչը «ՀԺ»-ի հետ զրույցում հերքել է նրա հորեդբոր որդին` Նորայր Զատիկյանը` նշելով, որ Անդրանիկի հետ կատարվածը դժբախտ պատահար էր. «Տան դիմաց, մեքենայի մեջ, ընկերոջ հետ նստած ա եղել, ընկերը պատմել ա, որ մեքենայի մեջ խոսել են ու քնել, առավոտյան մայրը պատուհանից տեսել ա մեքենան կանգնած ա, դուռը բացելա ասել ա. «Այ տղա ջան, տուն-տեղ չկա՞, տունը թողած` էստեղ ես քնել»: Շարժել ա, տեսել` մահացած: Ընկերն էլ քնած ա եղել, հետո զարթնել է: Շտապ օգնություն են կանչել ու տարել Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղից էլ ահազանգել են ոստիկանություն»: Նորայրն ասել է, որ Անդրանիկը ոչ մի առողջական խնդիրներ չի ունեցել, հանկարծամահ է եղել. «Ավելի ճիշտ, բժշկական փորձաքննությունը կպարզի կոնկրետ որևէ բան այս պահին չեմ կարող ասել»:
Տեղեկություններ էին պտտվում, թե Անդրանիկը մահացել է թմրանյութի չարաշահումից, ինչը թերթի հետ զրույցում հերքել է Նորայր Զատիկյանը` ասելով, որ նման բան լինել չի կարող. «Անգամ խմիչք չէր օգտագործում»: Այն հարցին ի պատասխան, թե Անդրանիկ Զատիկյանի ավտոմեքենան զննության ենթարկե՞լ են, որևէ բան գտնվե՞լ է, Նորայրն անընդհատ կրկնել է. «Ոստիկաններն են ստուգել և որևէ բան չեն հայտնաբերել»:
Ինչո՞ւ մահացավ Զատիկյանի մյուս որդին. վարկածներ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


