▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես ասում էր Չերչիլը՝ ամեն հաչող շան հետևից, որ քար նետես՝ տեղ չես հասնի. Դավոյան

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, անդրադառնալով վարչությունում տեղի ունեցած ընտրություններին, որի արդյունքում քվեաթերթիկների սխալ հաշվարկ էր կատարվել, ապա՝ վերահաշվարկ, ինչպես նաև մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ նա է եղել ընտրությունների կազմակերպչական հարցերի պատասխանատուն, և ազդեցություն է գործել հաշվիչ հանձնաժողովի վրա, ասել է․ «Նման պնդումներ անող մամուլի ներկայացուցիչների հետ կհանդիպենք այլ հարթակում, որտեղ իրենք կապացուցեն իրենց ասածի ճշմարտացիությունը, և դա իրավական հարթակն է։ Ինչպես ասում էր Ուինսթոն Չերչիլը՝ ամեն հաչող շան հետևից, որ քար նետես՝ տեղ չես հասնի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more