▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է Ալեն Սիմոնյանն արձագանքել իր և ուկրաինացի երգչուհու մասին լուրին

ԱԺ նախագահն սոցցանցերի սթորի բաժնում կարճ տեսանյութ է հրապարակել՝ Breking News տողատակով ու գրել է՝ Ալեն Սիմոնյանը ինքնաթիռ է նստել։ 

Այսպես, թերևս, Ալեն Սիմոնյանն արձագանքում է համացանցում տարածված տեղեկությանը։ Հիշեցնենք, որ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ Թաիլանդից կայքին  տեսանյութ են ուղարկել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարում ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդայի հետ։ Լրատվականը  նաև հայտնել էր, որ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանից տեղեկացել է, որ Սիմոնյանը գտնվում է արձակուրդում։

Հավելենք, որ Ալեն Սիմոնյանը Թաիլանդի Պուկետ կղզում մասնակցել է Վալերի Մելաձեի համերգին, իսկ Լոբոդայի հետ նրա շփումը նորություն չէ․ անցած հոկտեմբերին Սիմոնյանը լուսանկար էր հրապարակել երգչուհու հետ՝ շնորհավորել նրա տարեդարձը։ 

Դիտեք նաև՝

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more