▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպե՞ս է դրսևորվելու ընդդիմադիրներին ջախջախելը, արդյո՞ք մինչև ֆիզիկական ոչնչացում»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին

Ինչպե՞ս է ընդդիմադիրներին ջախջախելը դրսևորվելու՝ արդյո՞ք մինչև ֆիզիկական ոչնչացում, և մինչ այս ընդդիմադիրներից ո՞ւմ եք ջախջախել։ Այսօր ճեպազրույցում ի թիվս այլ հարցերի՝ նաև այս հարցերն ուղղվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Իմ հայտարարությունները պետք է դիտարկել ՀՀ օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում։
Ում ջախջախել եմ, արդեն մոռացել եմ, մի 5 րոպե պետք է մտածեմ, որ ասեմ, այդ աստիճանի է պետք ջախջախել․ նկատի ունեմ զրոյացնել նրանց ապօրինի քաղաքական ազդեցությունը»,- ի պատասխան ասաց Փաշինյանը։

Դիտեք նաև՝

«Շատ կարևորում եմ հանդիպումը, շատ կարևորում եմ, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանում, ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է, որ խաղաղության գործընթացում մենք առաջ ենք գնում»,- այս մասին այսօր ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Դիլիջանում օրերս կայացած հանդիպմանը։

Փաշինյանն ընդգծեց․ «Կառավարում ենք բոլոր այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ»։

«Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա՞ արդյոք հանդիպման անհրաժեշտություն, թե՞ ոչ․․․ Ե՛վ Ադրբեջանի, և՛ Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը, և մենք զբաղված ենք իրադրության կառավարմամբ․․․ Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պետականության տեսանկյունից արդյո՞ք նվաստացուցիչ չէ Ադրբեջանի հետ քննարկել Հայաստանի ներքաղաքական կյանքը։

Նա նաև հավելեց, որ այդ հանդիպման ընթացքում տասնյակ հարցեր են քննարկվել՝ այդ թվում՝ անազատության մեջ գտնվող աձանց հետ կապված և սահմանային իրադրության հետ կապված հարցերը։

***

«ԵԱՏՄ-ում միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այդ նիստին մասնակցություն կունենամ և կզբաղվեմ հարցերով»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ կապված խնդիրներին։
«Բայց այսօր էլ զբաղվում ենք խնդիրներով, Եվ ԵԱՏՄ ինստիտուտներն աշխատում են, այսինքն՝ դա ընթացիկ պրոցես է»,- հավելեց վարչապետը։

***

«Երեկ հայտարարել եք, որ ընտրակաշառք տվողներին, վերցնողներին բանտերն եք լցնելու, նաև, որ ընդդիմությանը ընտրածների 70 տոկոսը ընտրակաշառք է վերցրել։ Հիմա գնալու եք այդ 500 հազարի 70 տոկոսի բանտերը լցնելո՞վ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին։ «Ընտրակաշառքով քրեական գործեր են նախատեսված, հարուցված, և ինձ համար շատ վրդովեցուցիչ փաստ է, որ 21թ-ից հետո ընտրակաշառքով հարուցված գործերով մեղադրյալներից ոչ մեկն այս պահի դրությամբ բանտում չէ, սկի բանտ չեն էլ նստել։ Բոլորը պետք ա մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրն անցկացնեն բանտում, հակառակ դեպքում նշանակում է մեր դատաիրավական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին։ Չի կարա այդպիսի բան լինել և մենք նախորդող շրջանին էլ պիտի անդրադառնանաք, թե ինչի ա տենց եղել։ Մենք մինչև այս պահը չենք էլ հետաքրքրվել այդ թեմայով, բայց հիմա դա քաղաքական հարց ա, պիտի հասկանանք ով, ում, ինչի համար ա գործը կարճել, ինչ հիմնավորումներով։ Պետքա էդ ընտրակաշառքի համակարգը էքստրապոլացնել և այդտեղից ա իմ եզրակացությունը, իսկ որևէ մեկին բանտ նստեցնելու համար՝ պետք է ապացուցվի մեղքը»,- ի պատասխան նշել է Փաշինյանը։

***

«Սա մեզ համար դիվերսիֆիկացիայի լավ հնարավորություն է», -այս մասին այսօր ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայկական արտադրանքի ՌԴ ներմուծման սահմանափակումներին և փոխհատուցելու նպատակով տրամադրվող ԵՄ տրամադրած օգնությանը:

«Եվ, իհարկե, շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին այդքան արագ արձագանքի համար. այդ թվում՝ ֆինանսական աջակցության համար»,- նշեց Փաշինյանը։

«Ես ամենևին չէի չափազանցնում, երբ ասում էի՝ մեր մեծ խնդիրը լինելու է պայմանագրերն ապահովելը, որպեսզի ապրանքները մենք կարողանանք պայմանագրերին համապատասխան մատակարարել: Որովհետև այն շուկաները, որոնք բացվել են հիմա, իրենց ակնկալիքը և պահանջարկը շատ ավելի մեծ է, քան մենք նախորդ շրջանում կարողացել ենք ընդհանրապես մատակարարումներ անել, և մենք պետք է մեր տնտեսվարողներին աջակցենք, որպեսզի նրանք իրենց արտադրանքի ծավալները մեծացնեն․․․»,- ասաց վարչապետը:

Նրա դիտարկմամբ՝ նախորդող շրջանում էլ է տնտեսվարողների արտադրանքից փչացել։ «Վարդ էլ ա փչանում, ծիրան էլ ա փչանում․ դա արտադրական պրոցեսի անբաժանելի մաս է։ Հիմա որտեղ փչացած ծիրան են տեսնում, դառնում է «top news», ծիրանը նախկինում էլ է տոննաներով փչացել, ոչ մեկը դրան ուշադրություն չի դարձրել»։

«Ըստ օդում կախված լուրերի՝ դուք բավականաչաձ զայրացել եք, երբ համացանցում տեսել եք ԱԱԾ շխատակցի գլխավերևի տեսախցիկի րձնագրությւոնը, երբ Ռոբերտ Քոչարյանը փորձում է երկրից գնալ. ծառայողական քննության նրաժեշտություն եք տեսել»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա պատասխանել է. «Բան չհասկացա ձեր հարցից: Եթե հարցն էն էր՝ ծառայողական քննություն նշանակել եմ, թե՝ ոչ. չէ, չեմ նշանակել: Եթե հարցն էն էր՝ զայրացել եմ, թե՝ ոչ, ինչի՞ պետք է զայրանամ: ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արակահոսի կամ չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա: Իրա տիրապետած ինֆորմացիան ա, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի»:

«Ես կրքոտ հռետոր եմ, եթե հիմա էլ ինձ հուզող թեմայի մասին խոսեմ, էլի կրքոտ և եռանդուն եմ խոսելու»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին ԱԺ-ում հնչած հարցերին վրդովված և հունից դուրս գալով է պատասխանել։

«Հե՛տ գնացեք մեկ տարի առաջ՝ ես այդպես էի խոսում, 2 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ ես այդպես էի խոսում, ես այդպես եմ խոսում ու այդպես եմ հաղորդակցվում, որովհետև այդ թեմաները շատ կարևոր, օրգանիկ թեմաներ են: Ես այդ թեմաներով ապրում եմ, սա ինձ համար քաղաքական ներկայացում չի, սա կյանք է, որով ես ապրում եմ։ Հետևաբար ինչ վերնագիր ուզում եք դնել՝ դա ձեր իրավունքն է․․․ Ես միշտ խոսում եմ սուր, գնացե՛ք ու նայե՛ք՝ նույն մարդկանց մասին, որոնց անունը այսօր տալիս եք, ԱԺ-ում իրենց մասին ինչ եմ խոսել, երբ ընդդիմադիր պատգամավոր եմ եղել: Հիմա դա լավ է, թե վատ է, ես չգիտեմ, բայց ես խոսում եմ ու հաղորդակցվում եմ այդպես»,- նշեց Փաշինյանը:

***

Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների ֆոնին արդյո՞ք քննարկվել է դեպի Թուրքիա ապրանքների արտահանման ավելացման հարց։ Այսօր ճեպազրույցում այս հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Բոլոր ուղղություններով էլ հայկական ապրանքների արտահանման հարցը քննարկվում է։ Եթե չեմ սխալվում՝ գործարար պատվիրակություն էր մեկնել Կարս ու այնտեղ Թուրքիայի գործարարների հետ քննարկումներ էին ունեցել»։

***

«Համախմբումը նոր չի տեղի ունեցել, այդ համախմբումը վաղուց է տեղի ունեցել, ուղղակի չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ ընդդիմության համախմբման և հետընտրական կոալիցիա ստեղծելու մասին հայտարարությանը։ «Այդ ուժերը նույն ուժն են, նույն կետից կառավարվող, նույն սկզբունքների հիման վրա գործող, դա ի՞նչ նորություն է, ակնհայտ փաստ է դա»,- հավելեց վարչապետը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more