▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Մխիթարյանը նայելու նախագահի աչքերին

«Футбол» հեռուսատալիքի մարզական վերլուծաբան Յոզեֆ Սաբոն իր կարծիքն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի շուրջը ստեղծված իրավիճակի մասին, ով դեռևս չի միացել «Շախտյորին»:

mitk.am կայքն է թարգմանաբար ներկայացրել վերլուծաբանի կարծիքը, ով մասնավորապես, նշել է. «Ես երբեք չեմ հասկացել և չեմ հասկանում նման քայլերը: Եթե ցանկանում ես հեռանալ, ապա պետք է պայմանավորվել: Ինչու՞ այրել կամուրջները: Եթե Մխիթարյանը վերադառնա, ինչպե՞ս է նայելու ակումբի նախագահի աչքերին: Ռինատ Ախմետովի հետ միշտ կարելի համաձայնության գալ՝ մարդկային ձևով: Բացի այդ, պայմանագրի մեջ գոյություն ունի հրաժարանի մասին դրույթ: Մխիթարյանը կամ նրա գործակալներն են դա ստորագրել, այդ դեպքում ո՞րն է նրանց դժգոհության պատճառը»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more